Ֆրանսիան կմեծացնի Սիրիայում ռազմական ներկայությունը

09:41   26 Ապրիլ 2018    717

Ֆրանսիան կմեծացնի Սիրիայում ռազմական ներկայությունը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք կշարունակենք մասնակցել, կմեծացնենք մասնակցությունը՝ միջազգային կոալիցիայի նոր շրջանակում»,-հայտարարել է նա՝ Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ։

Նա նաև հայտնել է «Սիրիայի հյուսիսում ամերիկյան ներկայությանը» Փարիզի աջակցության մասին, «հատկապես՝ Եփրատ գետից արևելք»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ամերիկացի զինծառայողներին Սիրիայից տուն վերադարձնել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները