Շվեդիայում ծերերի և երեխաների զանգվածային կոտորածի հետքեր են հայտնաբերվել

09:48   26 Ապրիլ 2018    672

Շվեդ հնեաբանները մարդկանց հնագույն գերեզմաններ են հայտնաբերել, ովքեր, ավելի քան մեկ ու կես հազար տարի առաջ, զանգվածային կոտորածների զոհ են դարձել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բռնության հետքերով աճյունները պատկանում են շվեդական փոքրիկ գյուղի
բնակիչներին, որոնք սպանվել են իրենց տներում կամ փողոցում։

Ընդհանուր առմամբ 26 սպանվածի մնացորդներ են գտնվել՝ այդ թվում ծերերի և երեխաների։ Կանանց աճյուններ չեն հայտնաբերվել և հետազոտողները ենթադրում են, որ հարձակվողները միայն արական սեռի բնակիչներին են սպանել։

Կոտորածը տեղի է ունեցել 476 թվականին՝ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո։ Հնեաբանները կարծում են, որ հարձակման պատճառը եղել է Էլանդ կղզու վրա իշխանության համար պայքարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները