ԱՄՆ-ն Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

09:52   26 Ապրիլ 2018    716

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ ռազմաօդային ուժերն անցկացրել են Minuteman III բալիստիկ միջմայրցամաքային հրթիռի փորձարկումները:

Դրանք այս տարվա ընթացքում նմանատիպ առաջին փորձարկումներն են, նախորդներն անցկացվել են անցած տարվա օգոստոսին: Ի սկզբանե փորձարկումները նախատեսված էին փետրվարի համար, բայց հետաձգվել են:

Աղբյուրը մանրամասնում է, որ արձակված հրթիռը չի ունեցել մարտական մաս: Փորձարկումները կայացած են ճանաչվել, հրթիռը խոցել է թիրախը:

Նշվում է նաև, որ հրթիռն արձակվել է Կալիֆորնիայի հարավում գտնվող Վանդեներգ բազայից

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները