Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հս. և Հրվ. Կորեաների ղեկավարները

09:59   26 Ապրիլ 2018    469

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ու Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կհանդիպեն վաղը՝ ապրիլի 27-ին, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ պատմական հանդիպումը տեղի կունենա երկու պետությունների սահմանագծին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանդիպումից հետո ղեկավարները կուղևորվեն բուն բանակցությունների անցկացման վայրը: Ենթադրվում է, որ դրանից ավարտից հետո Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը կստորագրեն համատեղ փաստաթուղթ:

Աղբյուրը հավելում է, որ բանակցությունների ժամանակ Կիմ Չեն Ընին ուղեկցելու է հարազատ քույրը՝ Կիմ Յո Չենը, որը Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության քարոզչության բաժնի ղեկավարն է:

Հատկանշական է, որ բանակցություններից հետո ղեկավարները երկու պետությունների սահմանագծին կտնկեն կաղնի, որը խորհրդանշելու է Կորեական թերակղզում խաղաղության հաստատումն ու բարգավաճումը:

Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., սակայն Փհենյանն ու Սեուլը շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:.

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Հրվ.Կորեա   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները