ԱՄՆ-ում հայտնաբերել են 1970-ականներին հետախուզվող սերիական մարդասպանին

10:36   26 Ապրիլ 2018    628

Կալիֆորնիայում իրավապահ մարմինները հայտարարել են 72-ամյա նախկին ոստիկան Ջոզեֆ Ջեյմս Դեանջելոյի ձերբակալության մասին, որը ենթադրաբար կապված է 12 մարդասպանության և 50 բռնաբարության հետ, որոնք տեղի են ունեցել 1970-ական և 1980-ական թվականներին։

Դեանջելոյին դեռևս մեղադրանք է առաջադրվել երկու ընտանեկան զույգի սպանության մեջ՝ 1978 և 1980 թվականներին։ Իշխանությունները հաստատել են, որ նրան կապում են առնվազն ևս մեկ ընտանեկան զույգի սպանության հետ, սակայն մեղադրանք դեռ չեն առաջադրել։

Հանցագործի անձը հաստատել հաջողվել է ԴՆԹ ապացույցների շնորհիվ։ Սակրամենտոյի դատախազությունում ընդգծել են, որ գործում առաջընթաց է գրանցվել վերջին շաբաթվա ընթացքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները