Facebook-ի եկամուտն աճել է 49 տոկոսով՝ հասնելով 12 մլրդ դոլարի

10:54   26 Ապրիլ 2018    643

Facebook Inc-ի եռմասյակային շահույթը և եկամուտը գերազանցել են վերլուծաբանների սպասումները։

Ընկերության բաժնետոմսերի արժեքը, որոնք այս տարի նվազել են 9․5 տոկոսով, ավելացել է 2․2 տոկոսով՝ հասնելով 163․2 դոլարի։ Մեկ ամսում ակտիվ օգտատերերի թիվը 2․2 մլրդ է կազմել։ Ընկերության եկամուտն ավելացել է 49 տոկոսով՝ 11․97 մլրդ դոլարի հասնելով։ Փորձագետները խոսում էին 11․41 մլրդ դոլարի մասին։

Facebook-ն ավելի վաղ կրել է ստեղծման պահից ի վեր ամենազգալի իմիջային և տնտեսական կորուստը։ Շուրջ երկու օրվա ընթացքում ընկերության կապիտալը նվազեց 65 մլրդ դոլարով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները