ՌԴ ԱԳՆ-ը Վաշինգտոնին մեղադրել է ՌԴ հյուպատոսի նստավայրը գրավելու համար. VIDEO

11:00   26 Ապրիլ 2018    770

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սիեթլում ռուսական գլխավոր հյուպատոսության տարածք ԱՄՆ իշխանությունների ներխուժման հետ կապված իրավիճակը:

«Շտապեք տեսնել. ամերիկյան իշխանություններն սկսել են Սիեթլում ռուսական Գլխավոր հյուպատոսության կառույցների համալիրի գրավումը: Հազվագյուտ տեսարան է. պետական գրավում է»,- Facebook-ի էջում գրել է Զախարովան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները ներխուժել են հյուպատոսության տարածք և մտել շենք:



Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները