Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը հայտնվել Է մադամ Թյուսոյի թանգարանում

11:17   26 Ապրիլ 2018    607

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը լրացրել է Նյու Յորքի մադամ Թյուսոյի թանգարանի պատկերաքանդակների շարքը։ Պատկերաքանդակը դրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերաքանդակի կողքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թարմացված ցուցադրության առաջին այցելուն Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Շոն Սփայսերն է եղել, որը մոմե կրկնօրինակը շատ նման է համարել Մելանյային։

Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը "Give Melania a Voice" («Մելանյային թույլ տվեք ատահայտվել») խորագրով ցուցադրության մի մասն Է։ Թանգարանի տնօրինությունը այցելուներին հնարավորություն կտա թվիթներ ուղարկել երկրի առաջին տիկնոջ անունից @MTMelaniaMoments բլոգում։ Առաջարկը գործում է 2018 թվականի ապրիլի 25-31–ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մելանյա-Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները