Հնդկաստանում առնվազն 13 երեխա է զոհվել

11:54   26 Ապրիլ 2018    622

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «NDTV »-ին, Հնդկաստանում առնվազն 13 երեխա է զոհվել երկրի հյուսիսի Ութար-Փրադեշի նահանգում գնացքին դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով:

Հաղորդագրության մեջ նշվում է ութ տուժածների մասին, ընդ որում՝ յոթ երեխաներ օրհասական վիճակում են: Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 7-ին Կուշինագարի արվարձանի երկաթուղային գծանցի վրա: Պպրոցական ավտոբուսում եղել է 25 երեխա: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ:

Ավտոբուսում եղած երեխաների մեծամասնությունը տասից ցածր տարիքի են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները