Թրամփը փակ դռների հետևում հանդիպել է Apple-ի ղեկավարի հետ

12:21   26 Ապրիլ 2018    482

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև սենյակում ընդունել է տեխնոլոգիական ոլորտի «հսկա»՝ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որի հետ հանդիպումն անցել է փակ դռների հետևում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահի ու միլիարդատիրոջ քննարկված թեմաները վերաբերել են առևտրային ոլորտին:

Նախօրեին Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել էր, որ ուզում է Չինաստանի հետ առևտրային անհավասարությունների թեմայով հանդիպել Կուկին, որի ընկերությունն իր ամբողջ արտադրանքը ստեղծում է Չինաստանի տարածքում:

Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Apple-ին համոզել իր արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել, որպեսզի դրանով հնարավոր լինի հարստացնել երկրի բյուջեն, նպաստել տնտեսության զարգացմանն ու տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել ամերիկացիների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Apple  


Վերնագիրի այլ պիտակները