Աֆղանստանի զինուժերն առնվազն 121 ահաբեկիչների են ոչնչացրել մեկ օրում

12:31   26 Ապրիլ 2018    606

Աֆղանստանի կառավարական ուժերը մի շարք հատուկ գործողությունների ընթացքում մեկ օրում ոչնչացրել են առնվազն 121 ահաբեկիչների, այդ թվում՝ «Թալիբան» արմատական շարժման գրեթե 40 անդամների:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը ապրիլի 26-ին հրապարակված է հանրապետության ազգային պաշտպանության նախարարության կայքում:

Գործողություններն ազգային ռազմաօդային ուժերի աջակցությամբ իրականացվել են 12 նահանգներում, այդ թվում՝ Նանգարհարում, Ուրուզգանում եւ Գիլմենդում: Գերատեսչության փաստաթղթում նշվում է, որ եւս 87 ահաբեկիչներ վիրավորված են, վեցը՝ ձերբակալված:

«Աֆղանստանի ռազմաօդային ուժերը գործողությունների ընթացքում կատարել են 131 մարտական թռիչք՝ ոչնչացնելով առնվազն հինգ փոխադրամիջոց, ինչպես նաեւ ահաբեկիչների մի քանի թաքստոց»,-ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   Թալիբան  


Վերնագիրի այլ պիտակները