ԱՊՀ-ում ստեղծել են ահաբեկչության համար դատապարտվածների ու փնտրվող անձանց միասնական բազա

12:47   26 Ապրիլ 2018    509

ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնն արդեն ստեղծել է ահաբեկչական ու ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիների ու փնտրվող անձանց միասնական բազա, այն նորացվում է երեք ամիսը մեկ եւ դրսեւորել է իր արդյունավետությունը:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Հակաահաբեկչական կենտրոնի գիտախորհրդատվական խորհրդի նախագահ Մարիաննա Կոչուբեյը։

Նա լրագրողներին պարզաբանել է, որ տվյալների այդ բազան ակտուալ վիճակում պահելը, որտեղ հաշվառված են ԱՊՀ-ի մասնակից պետությունների այն քաղաքացիները, որոնք ահաբեկչական ու ծայրահեղական բնույթի հանցագործություններ են կատարել, միջպետական կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկն է:

«Փնտրվող անձանց միասնական բազան արդեն գոյությունի ունի: Այն բանից հետո, երբ ակտիվացել է մի ամբողջ շարք միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը, մենք սկսել ենք էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ աշխատանքին: Մենք փնտրվողների ցուցակները նորացնում ենք երեք ամիսը մեկ, ինչը բարձր հաճախականություն է»,-նշել է Կոչուբեյը:

«Սկսած 2010 թվականից մեզ հաջողվել է բացահայտել հազարից ավելի մարդկանց գտնվելու վայրերը, ծանուցել գործընկերներին, եւ այդ անձինք ձերբակալված են: Տվյալների այդ բազան շատ արդյունավետ բան է»,-ասել է նա: Ապրիլի 26-ին Նովոսիբիրսկում ընթանում էԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի գիտախորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված «Ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց ահաբեկչական ու ծայրահեղական գործունեության դրդելը թույլ չտալու միջոցառումների մասին» թեմային:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՊՀ  


Վերնագիրի այլ պիտակները