Տեխասում մահապատժի կենթարկվի հրաձգություն սկսած տղամարդը

13:34   26 Ապրիլ 2018    545

Տեխասում մահապատժի կենթարկվի 31-ամյա Էրիկ Դավիլան, որը 2008 թվականին Ֆորտ Ուերտեում մանկական տոնակատարության ժամանակ հրաձգություն էր սկսել։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «USA.one»-ին, հանցագործին մահացու ներարկում կանեն Հենթսվիլի բանտում։ Դավիլան կդառնա Միացյալ Նահանգներում տարվա սկզբից 9-րդ մահապատժի ենթարկվածը։ Դատախազի խոսքով՝ Էրիկ Դավիլան Bloods փողոցային ավազակախմբի անդամ է եւ մանկական տոնին գնացել է հակառակորդ խմբավորումից՝ Crips-ից վրեժ լուծելու նպատակով։

Կիսաավտոմատ հրացանով նա կրակ է բացել մարդկանց խմբի ուղղությամբ։ 48-ամյա Անետ Սթիվենսոնը եւ նրա թոռնիկը՝ Քվինշոնը տեղում մահացել են։ Եւս 3 երեխա եւ 1 կին վիրավորվել են։ Քվինշոնի հայրը, որը Crips-ի անդամ է, չի տուժել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Տեխաս  


Վերնագիրի այլ պիտակները