Միլիարդատեր Իվանիշվիլին կգլխավորի Վրաստանում իշխող կուսակցությունը

14:30   26 Ապրիլ 2018    463

Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հինգշաբթի կուսակցության ղեկավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Անձամբ ես և կուսակցության ողջ ղեկավարությունը խնդրել ենք դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին գլխավորել «Վրացական երազանք»-ը, և նա համաձայնել է»,- ասել է Կվիրիկաշվիլին, ով մինչ այդ գլխավորում էր կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 20-ը: Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: Միևնույն ժամանակ վրացական ընդդիմությունը պարբերաբար նրան մեղադրում է երկրի «ստվերային» կառավարման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Իվանիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները