Կանադայում 6 ուղևորով ինքնաթիռը վայրէջք է կատարել ավտոմայրուղու վրա. VIDEO

14:37   26 Ապրիլ 2018    1058

Կանդական Կալգարի քաղաքում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ավտոմայրուղու վրա, հայտնում է CBC News-ը՝ մանրամասնելով, որ ինքնաթիռում եղել է 6 մարդ:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով: Ինքնաթիռի շարժիչներից մեկի աշխատանքը թռիչքի ժամանակ խափանվել է: Դրա հետևանքով այն չի կարողացել հաղթահարել մնացած մի քանի կիլոմետրն ու հասնել օդանավակայան:

Նշվում է, որ վայրէջքի ժամանակ վնասվել է ինքնաթիռի թևը, որը բախվել է փողոցային սյուներից մեկին:

Աղբյուրը հավելում է, որ ինքնաթիռի ուղևորները կատարվածից շոկի են մատնվել, սակայն չեն տուժել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները