Իրանը կոչ է արել մուսուլմաններին՝ միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի

15:23   26 Ապրիլ 2018    513

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել բոլոր մուսուլմանական երկրներին միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ապրիլի 26-ին նա հայտարարել է ազգային հեռուստատեսության եթերով:

«Իրանական պետությունը հաջողությամբ դիմադրություն է ցուցաբերում իրեն ցածրացնելու՝ Միացյալ Նահանգների և մյուս ինքնահավան պետությունների փորձերին»:

Այս հայտարարությունը Իրանի իշխանությունների արձագանքն է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Մերձավոր Արևելքը «մի շաբաթ էլ չի ձգի առանց Վաշինգտոնի օգնության»: «Նման խոսքերը նվաստացուցիչ են մուսուլմանների համար»,- ասել է Խամենեին: Երկրի հոգևոր առաջնորդը նշել է, որ տարածաշրջանում «շարունակվում են այն երկրների միջև պատերազմները, որոնց իսլամն է միավորում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները