Իլհամ Ալիեւը Լոնդոնում քննարկել է Ղարաբաղը

15:26   26 Ապրիլ 2018    602

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ափրիլի 26-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության եվրոպական եւ ամերիկյան գործերի նախարար Ալան Դանկանիի հետ:

Հանդիպման ընթացքում Ալան Դունկան շնորհավորեց պետության ղեկավարին վերընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց նրա աշխատանքում, հաղորդում է Hayatsk.info-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությունը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիեւ   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները