Նիգերիայում «երեխաների ֆաբրիկայից» աղջիկներին փրկել են

20:39   26 Ապրիլ 2018    444

Նիգերիայի ամենախոշոր քաղաքում՝ Լագոսում, փրկել են ավելի քան 100 երեխայի, որոնց մտադիր էին օգտագործել որպես ստրուկներ կամ մարմնավաճառներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրավապահ մարմինները ստուգայց են կատարել «երեխաների ֆաբրիկայում» և երկու անօրինական մանկատներում: Հաջողվել է փրկել ընդհանուր առմամբ 100 աղջկա և 62 տղայի: Այս մասին հայտնել է Լագոսում երիտասարդության և նահանգում սոցիալական զարգացման հարցերով լիազոր Ագբուլա Դաբիրին (Agboola Dabiri): Նրա խոսքով՝ նրանցից ոմանք ենթարկվել են սեքսուալ բռնության, սակայն այժմ նրանք բոլորը տեղավորվել են պետական հաստատություններում և գտնվում են պաշտպանության տակ:

Նշվում է, որ այդպիսի «երեխաների ֆաբրիկաները» Նիգերիայում հազվադեպ չեն: Դրանում գտնվող անչափահասներին վաճառում են որդեգրման, ստրկության նպատակով, ուղարկում են Եվրոպա՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար, կամ նույնիսկ սպանում են տարբեր ծիսակատարություններ անցկացնելիս: Երեխաները նման հաստատություններ են ընկնում տարբեր միջոցներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները