Կիմ Չեն Ինը Հրվ. Կորեայի հետ բանակցությունների է գնում ոտքով

20:45   26 Ապրիլ 2018    422

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg»-ին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ոտքով է անցնում Հարավային Կորեայի հետ սահմանագիծը, որպեսզի հանդիպի երկրի նախագահ Մուն Չժե Ինին:

Նշվում է, որ Կիմ Չեն Ինը սահմանը կանցնի Պխանմունջի կետում՝ տեղի ժամանակով 9.30-ին: Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները 2007 թվականից ի վեր կհանդիպեն առաջին անգամ և երրորդ անգամ՝ Կորեական պատերազմի ժամանակներից հետո:

«Այս հանդիպումը ամբողջովին նվիրված կլինի ապառազմականացմանը և կայուն աշխարհի ձեռք բերման քաղաքականությանը»,- հայտարարել է Մուն Չժե Ինի վարչակազմի ղեկավար Իմ Չժոն Սոկը, որը բանակցությունների նախապատրաստման կոմիտեի ղեկավարն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հրվ.Կորեա   Կիմ-Չեն-Ին  


Վերնագիրի այլ պիտակները