Մոսկվայում Telegram-ի արգելափակման դեմ հանրահավաք կանցկացվի

21:04   26 Ապրիլ 2018    305

Մոսկվայում ապրիլի 30-ին Telegram-ի արգելափակման դեմ հանրահավաք կանցկացվի:

Այս մասին իր կայքում հայտնել է Ռուսաստանի Լիբերտարիանյան կուսակցությունը, որն էլ կազմակերպում է հավաքը,, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանրահավաքին նվիրված կայքում նշվում է, որ կազմակերպիչները Telegram-ի հասանելիության վերականգնման կողմնակից են, ցանկանում են «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովի հրաժարականը, ինչպես նաեւ դեմ են «Յարովայիի օրենքին» եւ այլ օրենքներին, որոնք սահմանափակում են համացանցում ազատությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները