Facebook-ը «կեղծ լուրերի» դեմ պայքարի գրասենյակ է բացում

20:53   27 Մայիս 2018    179

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Facebook ընկերությունը Բարսելոնայում գրասենյակ է բացում, որի նպատակը «կեղծ լուրերի» դեմ պայքարն է:

9 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 8 հարկանի գրասենյակը տեղակայված կլինի Agbar հայտնի աշտարակում, որտեղ Competence Call Center ընկերության 500 աշխատակից կաշխատի: Այստեղ աշխատել ցանկացողները պետք է տիրապետեն ֆրանսերենի, իսպաներենի, դանիերենի, շվեդերենի, իտալերենի, նորվեգերենի եւ պորտուգալերենի: Բացի այդ՝ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ծրագրավորողների:

Ներկայում նման կենտրոն է գործում գերմանական Էսենում:

Ավելի վաղ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ մինչեւ տարեվերջ սոցցանցն ավելի քան 20 հազար մարդու է ընդունելու աշխատանքի, որոնք հետեւելու են օգտատերերի կոնտենտի պահպանությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները