Մամեդյարովը քննարկել է Ղարաբաղի խնդիրը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ

15:51   14 Մայիս 2018    469

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան եւ Ադրբեջանի գրավյալ տարածքներում հայկական զորքերի ապօրինի ներկայությունը մնում է լուրջ սպառնալիք տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համար:

Կողմերը կարծիքներ են փոխանակել նաեւ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հետագա հեռանկարների, միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մամեդյարով   Ղարաբաղ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները