«Գազպրոմ»-ը Թուրքիայի հետ բանակցում Է «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի ուղեգծի շուրջ

17:31   14 Մայիս 2018    261

«Գազպրոմ»-ը բանակցություններ Է վարում Թուրքիայի տարածքում «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի՝ ուղեգծի շուրջ:

Այդ մասին , ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Ռուսաստանի գազի հոլդինգի վարչության փոխնախագահ Վիտալի Մարկելովը:

«Ինչ վերաբերում Է երկրորդ ճյուղին, ապա ռուսական մասով մենք մեծապես պատրաստ ենք … Ինչ վերաբերում Է թուրքական տարածքով մայրուղային գազատարի անցնելուն, ապա այսօրվա դրությամբ թուրքական կողմի հետ համապատասխան բանակցություններ են անցկացվում այդ նախագծի իրագործման շուրջ:

Առայժմ մենք գտնվում ենք բանակցային գործընթացի փուլում»,-ասել Է նա: Ավելի վաղ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւն ասել Էր, որ ընկերությունն ամենամոտ ժամանակներս վերջնականապես կորոշի «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղի ուղեգիծը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: «Գազպրոմ»-ը «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարությունն սկսել Է 2017 թվականի մայիսին: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ խոշովակաշարի կառուցումն ընթանում Է գրաֆիկի համաձայն, դրա առաջին ճյուղի անցկացումը կավարտվի մայիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գազպրոմ  


Վերնագիրի այլ պիտակները