Բողոքի ակցիա Արարատի ցեմենտի գործարանի դիմաց. VIDEO

10:36   15 Մայիս 2018    984

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց:

Նրանք նշեցին, որ պահանջում են աշխատավարձերի ժամանակին վճարում, ինչպես նաեւ աշխատավարձերի բարձրացում, քանի որ շատ ցածր աշխատավարձով են աշխատում՝ 60-80 հազար դրամ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ:

Գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանը իջել է ներքեւ, փորձել համոզել, որ հեռանան գործարանի դիմացից, սակայն ապարդյուն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Արարատ  


Վերնագիրի այլ պիտակները