Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իրանի ԱԳ նախարարները համաձայնել են փրկել միջուկային համաձայնագիրը

09:42   16 Մայիս 2018    213

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու համար համաձայնության են եկել ԱՄՆ-ի դուրս գալուց հետո շարունակել բանակցությունները:

Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ նախարարները պատրաստակամություն են հայտնել համաձայնագրի պահպանման համար «գործնական լուծումներ» գտնել:

Նա նշել է, որ բոլոր կողմերը, գիտակցելով խնդրի հրատապությունը, պայմանավորվել են մի քանի շաբաթվա ընթացքում որոշ լուծումներ գտնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա   Բրիտանիա   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները