Հիլարի Քլինթոնին «խայտառակություն» են անվանել Միացյալ Նահանգների համար

09:56   16 Մայիս 2018    215

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Նյու Յորքի նախկին փոխնահանգապետ Բեթսի Մաքքոուին հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնն իր վարքագծով խայտառակում է ինքն իրեն եւ Միացյալ Նահանգները իր վարքագծի համար:

Քաղաքական գործիչը նշում է, որ Քլինթոնը 2016 թվականի նախագահական ընտրություններին իր պարտության համար մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին, Ռուսաստանի նախագահ Վ;ադիմիր Պուտինին, Քլինթոնի՝ պրայմերիզի մրցակից Բերնի Սանդերսին, ԱՄՆ նախագահի՝ «կանաչների» կուսակցությունից թեկնածու Ջիլ Սթայնին, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, ինչպես նաեւ ռասիզմը եւ սեքսիզմը:

«Նա իր պարտության համար այնքան պատճառներ էր բերում, սակայն իր գրքում ճիշտ էր գրել, որ ինքն արդեն հաշտվել է այն փաստի հետ, որ միլիոնավոր եւ միլիոնավոր ամերիկացիներ պարզապես իրեն չեն սիրում: Ցավոք սրտի, իրականում նա դրա հետ չի հաշտվել, քանի որ ինքն այժմ համաշխարհային մասշտաբի նյարդային խանգարում ունի. Նա երկրից երկիր է գնում, քաղաքից քաղաք՝ կրկին մեղադրելով մե՛կ այս, մե՛կ այն իր պարտության համար մրցավազքում»,- ասել է Մաքքոուին Fox Business հեռուստաընկերության եթերում:

Նախկին փոխնահանգապետը նաեւ հավելել է, որ այդպիսի պահելաձեւ պարզապես ամոթ է, ընդ որում՝ ոչ միայն Քլինթոնի, այլեւ ամբողջ երկրի համար: «Նա ոչ միայն իրեն է խայտառակում, նա խայտառակում է երկիրը, երբ այդպիսի մեղադրանքներ է առաջ քաշում»,- եզրափակել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիլարի-Քլինթոն  


Վերնագիրի այլ պիտակները