Իրանը եւ «եվրաեռյակը» պայմանավորվեցին պահպանել միջուկային գործարքը. Զարիֆ

10:38   16 Մայիս 2018    209

Իրանի եւ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են հասել միջուկային գործարքը պահպանելու շուրջ:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ամփոփելով մայիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք գործարկեցինք գործընթացը: Մենք քաղաքական համաձայնության հասանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված հետագա քայլերի շուրջ: Շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչ կարվի առաջկա շաբաթների ընթացքում: Մենք պետք Է անհրաժեշտ երաշխիքներ ստանանք, եւ դրանից կախված կլինի՝ որոքան արագ մենք կարողանանք առաջ շարժվել»,- ասել Է նա:

Իրանական դիվանագիտության ղեկավարը նաեւ գոհունակություն Է հայտնել եվրոպացի գործընկերների հետ հանդիպման կառուցողական բնույթի կապակցությամբ: Նրա կարծիքով՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված կոնկրետ միջոցառումների շուրջ պայմանավորվածությունը կարող Է ձեռք բերվել «առաջիկա շաբաթների ընթացքում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները