ԿԺԴՀ-ում նշել են Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների պայմանները

10:58   16 Մայիս 2018    223

Հյուսիսային Կորեան կբանակցի ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակով միայն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված լինի ոչ միայն միջուկային հարցի լուծմամբ, այլեւ Փհենյանի հետ հարաբերությունների բարելավմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Կիմ Գե Գվանը:

«Եթե ԱՄՆ վարչակազմն դուրս գա բարձր մակարդակի բանակցությունների՝ անկեղծ շահագրգռված լինելով ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հարաբերությունների բարելավմամբ, մեր կողմից դրական արձագանք կլինի»,- հայտարարաել է կորեացի փոխնախարարը, փոխանցում է «Ռենհապ» գործակալությունը:

Սակայն, ըստ Կիմ Գե Գվանի, եթե Հյուսիսային Կորեան միայն ապամիջուկայնացման մասին միակողմանի պահանջներ լսի, ապա Փհենյանում «նման երկխոսության նկատմամբ հետաքրքրություն չի լինի»: «Մեզ ոչինչ չի մնա, քան վերանայել հարցն այն մասին, կհամաձայնեն արդյոք բարձր մակարդակի բանակցությունների ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի վարչակազմները», - ասել է փոխնախարարը:

ԱՄՆ-ի եւ Հյուսիսայն Կորեայի նախագահների բանակցությունները նախատեսված են հունիսի 12-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները