Սիրիայում ահաբեկիչներից ազատվել է Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր

11:09   16 Մայիս 2018    204

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՌԻԱ Նովոստի»-ին, Սիրիայում անօրինական ահաբեկիչ կազմավորումների անդամներից ազատել են Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր, որոնք անցել են Սիրիայի օրինական կառավարության հսկողության ներքո:

Զնյալներից ազատված Էլ Խազբի, Դեյր Ֆուր, Իզեդին, Էլ Գանգո բնակավայրերում բարձրացվել են ազգային դրոշները: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ կարգուկանոն են ապահովում ազատագրված տարածքներում: Զինյալների դուրսբերումը եւ տարածքների ազատագրումը հնարավոր դարձավ Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Հոմս  


Վերնագիրի այլ պիտակները