Քալիֆորնիայի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

11:19   16 Մայիս 2018    217

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գազետա»-ին, Քալիֆորնիա նահանգի բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել:

Միջադեպը տեղի է ունեցել Ալիսո Վյեխո քաղաքում: Մի քանի մարդ վիրավորվել է, նրանց թիվը ճշտվում է:

Նշվում է, որ պայթյունի ալիքը կոտրել է ապակիները եւ վնասել առաջին հարկերի ծածկերը: Մասնագետները պայթուցիկների կամ գազի հետքեր չեն հայտնաբերել:

Օրինջ շրջանի շերիֆի բաժնի ղեկավար Դեյվ Սոյերն ասել է, որ դա կարող էր լինել ինչպես կանխամտածված պայթյուն, այնպես էլ դժբախտ դեպք:

Արտակարգ ծառայությունների աշխատակիցները անվտանգության նկատառումներից տարհանել են մոտակա տների բնակիչներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները