Բիթքոինն էժանանում է

12:14   16 Մայիս 2018    235

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՌԻԱ Նովոստի»-ին, չորեքշաբթի առավոտյան աշխարհի ամենատարածված կրիպտոարժույթը՝ բիթքոինը (bitcoin) երեքշաբթի եւ մոտենալով 8 հազար դոլարի մակարդակին:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 09:17-ի սահմաններում, բիթքոինը էժանացել է 5,8 տոկոսով՝ մինչեւ 8,249 հազար դոլար: Bitfinex- ի բորսայում այն նվազել է 6.3 տոկոսով՝ մինչեւ 8.21 հազար դոլար, OKEx-ում՝ 5.9 տոկոսով, մինչեւ 8.2 հազար դոլար:

Այլընտրանքային կրիպտոարժույթները նույնպես դառնում են ավելի էժան: Ethereum-ը` 6,23 տոկոսով, 688,5 դոլար, Ripple-ը` 8,5 տոկոսով, 0,69 դոլար, Bitcoin Cash-ը` 11,6 տոկոսով` մինչեւ 1262,3 դոլար: CoinMarketCap-ի՝ տվյալներով, կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս կազմում է 376.73 միլիարդ դոլար: Բիթքոինը կազմում է ողջ կրիպտոարժույթային շուկայի շուրջ 37 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները