ԱՄՆ-ում գրին քարտերի հազարավոր տերեր ստիպված կլինեն վերադարձնել դրանք միգրացիոն ծառայություն

12:32   16 Մայիս 2018    190

2018 թվականի մայիսի 14-ից ԱՄՆ քաղաքացիությունը եւ միգրացիայի ծառայությունը (U. S. Citizenship and Immigration Services USCIS) հետ կկանչի մոտ 8543 գրին քարտ՝ դրանք թողարկելիս թույլ տված սխալի համար:

Գրին քարտները թողարկվել էին սխալ ամսաթվով եւ փոստով ուղարկվել էին 2018 թվականի փետրվարից: Հետ են կանչվել քարտերը, որոնք տրվել են I-751 ձեւի (ձեւ ԱՄՆ քաղաքացիների ամուսինների համար) հաստատումից հետո:

Քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությունը տեղյակ կպահի յուրաքանչյուրին, ով սխալ քարտ կստանա, ինչպես նաեւ՝ նրանց փաստաբաններին, եթե այդպիսիք կան: Բոլոր նրանց, ովքեր ծանուցում կստանան, 20 օրվա ընթացքում պետք է վերադարձնեն գրին քարտերը USCIS-ի տրամադրած վճարված ծրարի մեջ: Փաստաթուղթը կարելի վերադարձնել նաեւ անմիջապես USCIS-ի տեղական ստորաբաժանումներ, հաղորդում է Usa-ն:

Սխալ ամսաթվով քարտը վերադարձնելուց հետո գերատեսչությունը 15 օրվա ընթացքում կուղարկի ճիշտ փաստաթուղթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները