Apple-ն ավելացրել է գրանցված անօդաչու մեքենաների թիվը

13:37   16 Մայիս 2018    148

Apple-ը գրանցված անօդաչու տրանսպորտային միջոցների քանակն ավելացրել է 55 միավորով, որոնց փորձարկմանը կարող է 83 վարորդ մասնակցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս արդյունքը ինքնավար ավտոմեքենաների քանակով Apple-ի ավտոպարկը Քալիֆորնիայում երկրորդն է դարձնում:

Առաջին տեղը զբաղեցնում է GM Cruise-ը: Այն ունի գրանվցած 104 ինքնակառավարվող մեքենա եւ 407 վարորդ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Mac Reports-ին:

Քալիֆորնիայի Ավտոտրանսպորտի վարչության տվյալներով, ներկայումս պետությունում գրանցված անօդաչու մեքենաների թիվը 409 միավոր է, դրանց փորձարկման լիցենզիաները գրեթե 1,6 հազար վարորդ են ստացել: Ընդհանուր 53 ընկերություն ունի նմանատիպ լիցենզիաներ:

Ամենախոշոր պարկը բացի GM-ից եւ Apple-ից, ունի Waymo-ն (51 անօդաչու տրանսպորտային միջոց եւ 338 վարորդ), Tesla-ն (39 ավտոմեքենա, 92 վարորդ), Drive.Ai-ն (14 մեքենա, տասը վարորդ), Zoox Inc-ը (12 տրանսպորտային միջոց, 71 վարորդ) NIO USA-ն (11 մեքենա, 19 վարորդ) եւ Toyota-ն (11 մեքենա, 16 վարորդ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Apple  


Վերնագիրի այլ պիտակները