ԵՄ-ն մտադիր է դոլարի փոխարեն եվրոյով վճարել Իրանից նավթի մատակարարման համար

12:42   16 Մայիս 2018    228

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՌԻԱ Նովոստի»-ին, Եվրոպական միությունը մտադիր է դոլարի փոխարեն եվրոյով վճարել Իրանից նավթի մատակարարման համար:

«Ես տեղեկություններ ունեմ, որ ԵՄ-ն մտադիր է դոլարի փոխարեն եվրոյով վճարել Իրանից նավթի մատակարարման համար»,- նշել է գործակալության աղբյուրը:

Ինչպես երեքշաբթի օրը «եվրոեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա) երկրների արտաքին գործերի նախարարների՝ Իրանի արտգործանախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ կողմերը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ որոշմանը, պայմանավորվել են առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում գործնական որոշումներ մշակել Իրանի հետ տնտեսական կապերի պահպանման եւ խորացման համար:

Խոսքը նավթի, գազի եւ նավթամթերքի առեւտրի, արդյունավետ բանկային գործարքների, օդային, ծովային եւ ցամաքային տրանսպորտի ոլորտներում կապերի շարունակման, ինչպես նաեւ արտահանման վարկերի տրամադրման մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները