Ճապոնցի մաքսանենգներին ձերբակալել են 44 մլն դոլարի ոսկի երկիր ներմուծելու համար

13:58   16 Մայիս 2018    108

Ճապոնիայում մաքսանենգների ցանց է բացահայտվել, որոնք ապօրինի 44 մլն դոլարի ոսկի են երկիր ներմուծել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ձերբակալվել է 7 կասկածյալ, այդ թվում՝ յակուձայի գանգստերները։ Հոնկոնգից տարվող ոսկին եղել է ապակե իրերի համար նախատեսված արկղերում։

Նշվում է, որ Ճապոնիայում ոսկին ավելի թանկ արժե, քան ասիական մյուս երկրներում, ինչն էլ մաքսանենգության «պահանջարկ» է թելադրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները