ԵՄ առաջնորդները Սոֆիայում ՀՀԳԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքները կքննարկեն

13:16   16 Մայիս 2018    134

Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները մայիսի 16-ին ԵՄ-ի խորհրդում նախագահող Բուլղարիայի մայրաքաղաքում կքննարկեն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը, որից դուրս գալու մասին ավելի վաղ հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հանրակցության ղեկավարներն այդ խնդրին կնվիրեն աշխատանքային ընթրիքը, որից հետո հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, կկայանա ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովը:

«Ինչ վերաբերում Է միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը, ապա ես կխնդրեմ երեք ղեկավարների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որոնք ստորագրել են համաձայնագիրը, ներկայացնել իրադրության իրենց գնահատականը ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»,-հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Սոֆիայում գագաթնաժողովի նախաշեմին ԵՄ-ի ղեկավարներին հղած նամակում:

Նրա խոսքով՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պետք Է հավաստեն հանձնառությունը իրանական համաձայնագրին: «Ես կցանկանայի, որ մեր քննարկումը առանց որեւԷ կասկածի հավաստի, որ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում Է գործարքի պայմանները, ԵՄ-ն նույնպես կկատարի դրանք»,-ընդգծել Է նա:

Բացի այդ, ինչպես Բրյուսելում լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մի աղբյուր, հանրակցության ղեկավարները մտադիր են քննարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո միության տնտեսական շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները: «Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կներկայացնեն այն բանի զանազան տարբերակները, թե ինչպես կարելի Է պաշտպանել ԵՄ-ի տնտեսական շահերն ու ներդրումները միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»,-ասել Է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները