Մերկել. Իրանի հետ ատոմի մասին համաձայնագիրն այժմ չեղարկելը սխալ է

14:06   16 Մայիս 2018    184

Իրանի հետ ատոմի մասին համաձայնագիրը կատարյալ չէ, բայց աժյմ սխալ է գործարքը չեղարկելը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Բունդեսթագում իր ելույթում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Այս համաձայանագիրը կատարյալ չէ, բայց Իրանը, ԱԷՄԳ-ի տվյաներով, գործարքի շրջանակներում կատարում է իր պարտականությունները: Այս համաձայնագիրը միաձայն հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ուստի մենք՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, եւ մեզ հետ միասին Եվրամիության մյուս անդամները սխալ ենք համարում այս իրավիճակում այս պայմանագիրը չեղյալ հայտարարելը», - ասել է Մերկելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները