Թրամփը գտել է սննդակարգին զուգահեռ բուրգերներ ուտելու ձևը

14:29   16 Մայիս 2018    163

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է բուրգերներ ուտել՝ կես բուլկիով։

Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ այսպիսով նա հոգ է տանում իր առողջության մասին։

Նախագահի իրավաբան Ռուդի Ջուլիանին պատմել է լրագրողներին, որ երբ ինքը ճաշել է Թրամփի հետ գոլֆ–ակումբում, վերջինս իր համար լավ տապակված կոտլետներ է պատվիրել՝ կես բուլկիով։

Սննդաբան Նիկոլա Լադլեմ–Ռենը նշել է, որ ուտեստն առողջ անվանել չի կարելի, սակայն հաստատել է, որ այդպիսով Թրամփը փորձում է կրճատել կալորիաների և ածխաջրերի օգտագործումը։ Նրա կարծիքով՝ լավ կլիներ, որ նախագահը հրաժարվել կարմիր մսից և անցներ հավով և հազարի տերևներով սենդվիչներին։

Մարտի սկզբին հաղորդվել էր, որ Թրամփը ստիպված է եղել ժամանակավորապես հրաժարվել բուրգերներից։ Սպիտակ տան գլխավոր բժիշկը նրա մոտ նոր սկսվող ճարպակալման նշաններ էր հայտնաբերել և խորհուրդ էր տվել ավելի քիչ ճարպեր և ածխաջրեր օգտագործել և սպորտով զբաղվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները