Գվատեմալան եւս դեսպանատուն է բացել Երուսաղեմում

14:38   16 Մայիս 2018    254

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, Երուսաղեմում Գվատեմալայի դեսպանատան բացման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ Միացյալ Նահանգների կողմից ԱՄՆ դեսպանատուննը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց մի քանի օր անց:

Երուսաղեմի արեւմտյան մասում Գվատեմալայի նոր դեսպանատան բացման արարողությանը ներկա էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը:

Արարողության ժամանակ Նեթանյահուն հիշեցրել է, որ Գվատեմալան Միացյալ Նահանգներից հետո երկրորդ երկիրն է դարձել, որը 70 տարի առաջ ճանաչել է Իսրայելը որպես անկախ պետություն: «Դուք միշտ առաջիններից եք: Մենք հիշում ենք մեր բարեկամներին, եւ Գվատեմալան մեր բարեկամն է՝ առաջ եւ հիմա»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գվատեմալա   Երուսաղեմ  


Վերնագիրի այլ պիտակները