Tesla-ի էլեկտրոմոբիլը 300 մետր քարշ է տվել ինքնաթիռը

15:04   16 Մայիս 2018    287

Ամերիկյան Tesla ընկերության արտադրության Model X էլեկտրոմոբիլը երեքշաբթի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ Qantas ավիաընկերության Boeing 787-9 Dreamliner-ը մոտ 300 մետր քարշ տալով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ձեռքբերումը արձանագրել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Ռեկորդը սահմանվել է երեքշաբթի Մելբուրնի միջազգային օդանավակայանի տարածքում:

Twitter-ում Tesl-ի հրապարակած տեսանյութի համաձայն՝ Model X-ը նախատեսված է 7 ուղեւորի համար, իսկ Dreamliner-ը՝ 236:

Էլեկտրոմոբիլը, որն ընդունակ է մինչեւ 2.5 տոննա քաշով բեռ քարշ տալ, 130.18 տոննա քաշով ինքնաթիռն է տեղաշարժել: Tesla-ն այս մոդելն անվանում է ամենարագը. 2.9 վայրկյանում այն մինչեւ 96.6 կմ/ժամ արագություն է զարգացնում:

Հատկանշական է, որ մարտի վերջին Qantas-ը ավարտել է Boeing 787-9-ի երկու չվերթների իրականացումը: Dreamliner-ը պատմության մեջ առաջին անգամ առանց վայրէջքի թռիչքներ է կատարել՝ Ավստրալիայից Մեծ Բրիտանիա եւ հակառակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները