Վրաստանի նախագահը պատրաստ Է երկխոսել ՌԴ-ի նախագահի հետ

15:21   16 Մայիս 2018    262

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 16-ին հայտարարել Է, որ պատրաստ Է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այդ մասին, նա ասել Է Թբիլիսիի բուհերի ուսանողների հետ կայացած հանդիպման ընթացքում, որը ցուցադրվել Է տեղի Rustavi 2 հեռուստաընկերության եթերով:

Մարգվելաշվիլին նշել Է, որ «պատրաստ Է Ռուսաստանի նախագահի հետ ռացիոնալ երկխոսություն վարել՝ հաշվի առնելով Վրաստանի պետական շահերը»:

«Ես միշտ ասել եմ եւ այժմ Էլ կրկնում եմ, որ պատրաստ եմ ռացիոնալ երկխոսություն վարել ՌԴ նախագահի հետ, կարծում եմ, որ նման երկխոսության ճանապարհով կարելի Է քննարկել կենսականորեն կարեւոր խնդիրների լուծման ուղիները, որոնք կուտակվել են երկու երկրների հարաբերություններւոմ»,-ասել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները