Fox News-ը դատական հայցերի դիմաց 10 միլիոն դոլար կվճարի

15:34   16 Մայիս 2018    262

Fox News հեռուստաալիքը 10 միլիոն դոլար կվճարի դատական հայցեր կարգավորման համար: Ընկերության դեմ պահանջներ են ներկայացրել նախկին եւ ներկա աշխատակիցները, որոնք դժգոհ են եղել աշխատանքի վայրում ճնշումների եւ խտրականության համար:

Խոսքը ռասայական եւ գենդերային խտրականության, «անտանելի» աշխատանքային պայմանների մասին է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Հեռուստաալիքը եւ 21st Century F ընկերությունը համաձայնել են կարգավորել բոլոր 18 հայցվորների պահանջները ոչ դատական կարգով:
Գործարքի պայմանները պարտավորեցնում են աշխատակիցներին հետ կանչել իրենց հայցերը, լքել ալիքը եւ ապագայում աշխատանքի չանցնել Fox News-ի որեւէ մասնաճյուղում:

Hayatsk.info


Հեշթեգներ: Fox-News  


Վերնագիրի այլ պիտակները