ԱՄՆ-ում ազատ է արձակվել կեղծ մեղադրանքով 18 տարի բանտարկված սևամորթը

15:58   16 Մայիս 2018    244

Միացյալ Նահանգներում չկատարած սպանության համար 18 տարի կալանավորված սևամորթին բանտից ազատ են արձակել:

Ինչպես գրում է The Independent-ը, նախկին բանտարկյալը նախ մտադիր է գրկել իր մորը, փոխանցում է Lenta.ru-ն:

Դևիդ Ռոբինսոնը դատապարտվել էր Շեյլա Բոքսի սպանության մեղադրանքով: Կինը Սայքստոն քաղաքի բարերից մեկի համասեփականատերն էր: Չնայած քիչ քանակությամբ փաստերին՝ դատարանը որոշեց, որ տղամարդը բարի մոտ կրակել է կնոջը՝ օրվա եկամուտը գողանալու նպատակով: Քանի որ տղամարդը նախկինում թմրանյութերի իրավախախտումներ էր կատարել, համարել են, որ այս անգամ էլ նա արգելված նյութերի վաճառքի համար հանցագործության է դիմել:

4 տարի անց գործում նոր անձ է հայտնվել: Ռոմանզե Մոսբի անունով տղամարդը խոստովանել է, որ ինքն է սպանել կնոջը: Մոսբին նշել է, որ Բոքսին թմրանյութեր է վաճառել և կնոջ մոտ ատրճանակ նկատելով խուճապի է մատնվել: 2009-ին Մոսբին ինքնասպան է եղել:

Այդ ժամանակվանից դատարանի որոշումը բողոքարկելու բազմաթիվ փորձերը մերժվում էին և Ռոբինսոնը ճաղերի հետևում էր մնում: Սակայն 2017 թվականի փետրվարին դատավորը որոշել է, որ սպանությանը տղամարդու մասնակցության վերաբերյալ փաստեր չկան: Տղամարդը լրագրողներին հայտնել է, որ այս տարիներին իր կյանքը մղձավանջի և ամերիկյան բլրակի էր նման:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները