Իլհամ Ալիեւ. «Նախչիվանի բանակը կարող է կանխել թշնամու սադրանքը»

16:32   16 Մայիս 2018    279

«Նախչիվանի բանակը այսօր մեծ ուժ ունի եւ կարող է կանխել հակառակորդի ցանկացած սադրանք եւ միաժամանակ հաջող հակահարված տալ»:

Այդ մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը մանկավարժական ինստիտուտի աշխատակիցների եւ քաղաքային համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Երկրի ղեկավարը նշել է, որ մեծ աշխատանք է կատարվել Նախչիվանի անվտանգության հարցերում․

«Դուք այստեղ եք ապրում թշնամու դեմ առ դեմ: Իհարկե, առաջին հերթին Նախչիվանի ինքնավար հանրապետության հաջող զարգացման համար անվտանգության միջոցները պետք է լինեն առաջնահերթ խնդիր: Մենք նաեւ ընդունում ենք դա: Մեծ աշխատանք է կատարվել Նախչիվանի ռազմական ներուժի ամրապնդման համար:

Այսօր Նախչիվանի բանակը մեծ ուժ ունի եւ կարող է կանխել հակառակորդի ցանկացած սադրանք եւ միաժամանակ հաջող հակահարված տալ: Նախիջեւանում տեղակայված ժամանակակից զենքերը, ներառյալ հեռահար հրթիռները, կարող են ոչնչացնել հակառակորդի թիրախը: Այսինքն, անվտանգության խնդիրները լիովին բավարարվել են: Այս հարցը միշտ ուշադրության կենտրոնում է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ   Նախչիվան  


Վերնագիրի այլ պիտակները