Աշխարհում առաջին անռելս Էլեկտրագնացք են փորձարկում Չինաստանում. VIDEO

17:04   16 Մայիս 2018    280

CRRC չինական ընկերությունը ներկայացրել Է աշխարհում առաջին անռելս Էլեկտրագնացքը: Տեսանյութում կադրեր են ցուցադրված Չժուչժոու քաղաքում գնացքի փորձարկումներից:

Էլեկտրագնացքը մշակված Է որպես մետրոյի ավելի Էժան ու նվազ Էներգատար այլընտրանք, որը կօգնի ճանապարհները բեռնաթափել Չինաստանի խտաբնակ շրջաններում: Հասարակական տրանսպորտի նոր միջոցն օգտագործում Է լիթիումատիտանային մարտկոցներ, որոնք 25 կիլոմետր վազք են ապահովում, ընդ որում՝ գնացքը կարող Է զարգացնել ժամում մինչեւ 70 կիլոմետր արագություն: Փոխադրամիջոցը շարժվում Է «վիրտուալ ռելսերով», ուստի կարող Է կիրառվել ընդհանուր օգտագործման ճանապարհներին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները