Ռոուհանի. «Իրանաֆոբիային» փոխարինելու Է գալիս «թրամփաֆոբիան»

17:16   16 Մայիս 2018    147

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում Է, որ «իրանաֆոբիայի» փոխարեն աշխարհում սկսվում Է «թրամփաֆոբիան»:

Ինչպես մայիսի 16-ին հայտնել Է ISNA գործակալությունը, այդ մասին Իրանի ղեկավարը հայտարարել Է նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված Էր Ռամադան ամսվա սկսվելուն:

«Իրանաֆոբիայի փոխարեն, որն ամբողջ աշխարհում տարածում Էր ստահոդ քարոզչությունը, այսօր գալիս Է «թրամփաֆոբիան»,-ասել Է Ռոուհանին:-Այսօր Իրանին բոլորը հարգում են, քանի որ ի դեմս նրա տեսնում են մի երկիր, որը վարում Է խաղաղությանը միտված քաղաքականություն եւ կատարում Է միջազգային պայմանավորվածությունները»:

Դրա հետ մեկտեղ Իրանի նախագահը նշել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թույլ տված վրիպումները: «Թրամփը պլանավորել Էր, որ երեկոյան ինքը կհայտարարի Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին, իսկ արդեն հաջորդ օրվա առավոտյան Իրանը կհայտարարի այդ համաձայնագրից իր դուրս գալու մասին»,-ասել Է Ռոուհանին: Նրա խոսքով՝ ԱՄն-ի ղեկավարն ակնկալում Էր, որ այդպիսով կարելի կլինի միջազգային հանրակցությանը համոզել՝ անհապաղ վերականգնելու նախկին պատժամիջոցների գործողությունը Իսլամական Հանրապետության նկատմամբ: Ինչպես պարզաբանել Է Իրանի նախագահը, «Թրամփն արեց իր առաջին քայլը, բայց երկրորդ քայլում վրիպեց»:

«Բազմակողմ միջուկային համաձայնագրից Ամերիկայի չհիմնավորված դուրս գալուց հետո մենք որոշում ընդունեցինք գործարքը պահպանել մնացած մասնակից երկրների համար,-պարզաբանել Է Ռոուհանին:-Եթե այդ հինգ երկրների հետ համագործակցությունը մեզ թույլ տա ամբողջ ծավալով ապահովել մեր շահերը, ապա մենք կշարունակենք համագործակցել այդ ձեւաչափով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոուհանի  


Վերնագիրի այլ պիտակները