ԱՄՆ-ում ռոբոտը մարդկանց կարող է օգնել հագնել հագուստները

19:10   16 Մայիս 2018    165

Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանի ինժեներները ստեղծել են PR2 ռոբոտին, որը կարող է մարդկանց հագուստ հագցնել։

Խելացի սարքն արդեն կարողանում է օգնել նրանց, որոնք հիվանդանոցում են և դժվարանում են ինքնուրույն հագնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արդյունավետ աշխատանքի համար գիտնականները խալաթ հագնելու 11 հազար վիրտուալ օրինակ են մոդելավորել։

Նախագծի համակարգող Զաքորի Էրիքսոնի խոսքով՝ ռոբոտը փորձում է հասկանալ, թե մարդն ինչպիսի զգացողությունն է ունենում այս կամ այն սարքից և կանխատեսել հետևանքները։

Սարքը դեռևս կարող է տասը վայրկանի ընթացքում հագնելու համար պարզել խալաթի մեկ թևքը, սակայն մասնագետները ծրագրում են ընդլայնել դրա հնարավորությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները