ԱՄՆ-ում ավելի քան 400 հազար մարդ առանց լույսի Է մնացել

19:54   16 Մայիս 2018    146

ԱՄՆ-ի հյուսիս - արեւելքում ավելի քան 400 հազար մարդ առանց լույսի եւ ԷլեկտրաԷներգիայի Է մնացել հուժկու փոթորիկների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դժնդակ եղանակը մոլեգնել Է Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի եւ Քոնեքթիքութի նահանգների տարածքում:

Բնակիչներին պատուհասել են տեղատարափ անձրեւները, ամպրոպը, հեղեղումը, վայրկյանում մինչեւ 35 մետր պառթկումներով քամին, բացի դրանից, սպասվում Է պտտահողմ: Վատ եղանակի պատճառով մասնակիորեն դադարեցված են երկաթուղային հաղորդակցությունը եւ բոլոր արվարձանային գնացքների երթեւեկությունը, որոնք մեկնում են դեպի Նյու Յորքի Կենտրոնական կայարան եւ այնտեղից:

Օդերեւութաբանները նշում են, որ տեղատարափ անձրեւները եւ հեղեղումները կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները