Մեյը հիասթափված Է Շոտլանդիայի խորհրդարանի որոշումից, որը մերժել Է Brexit-ի նախագիծը

17:54   16 Մայիս 2018    232

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված Է Շոտլանդիայի խորհրդարանի որոշումից, որը մերժել Է Brexit-ի վերաբերյալ բրիտանական խորհրդարանի առաջադրված օրինագիծը եւ պաշտպանել շոտլանդական կառավարության համապատասխան առաջարկը:

Ներկայում Brexit-ի մասին օրինագիծը քննարկման փուլերն Է անցնում երկրի խորհրդարանում:

«Մենք մի քանի ամիս այդ հարցի շուրջ աշխատել ենք Շոտլանդիայի եւ Ուելսի կառավարությունների հետ: Դա հիասթափեցնում Է… Բայց մենք պետք Է հարգենք քվեարկության արդյունքները»,-ասել Է վարչապետը՝ մայիսի 16-ին ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:

Շոտլանդական խորհրդարանականների մեծամասնությունը՝ 93 մարդ, համարել են, որ օրինագիծը բացասական հետեւանքներ կունենա տարածաշրջանային իշխանությունների լիազորությունների տեսակետից: Այս եզրակացությանն են եկել Շոտլանդիայի ազգային կուսակցության անդամները, շոտլանդացի լեյբորիստները, «կանաչները» եւ լիբերալ-դեմոկրատները՝ դրսեւորելով հազվադեպ միասնություն: Նրանք հավանություն են տվել շոտլանդական կառավարության առաջարկությանը՝ լեյբորիստների ուղղումով, որը բրիտանական կառավարության եւ շոտլանդական իշխանությունների միջեւ բանակցությունների վերսկսման կոչ Է բովանդակում: Brexit-ի օրինագիծը պատրաստ Էին պաշտպանել 30 շոտլանդացի խորհրդարանականներ:

Թեեւ Շոտլանդիայի կառավարության որոշումը ուղղակի հետեւանքներ չունի եւ ավելի շուտ խորհրդանշական Է, քանի որ Շոտլանդիայի խորհրդարանը վետոյի իրավունք չունի, այսօրվա իրադարձությունը կարող Է որոշակի դժվարություններ ստեղծել բրիտանական կառավարության համար: Եթե վարչապետ Թերեզա Մեյը շարունակի պնդել օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, ապա դա կդառնա պատմության մեջ առաջին դեպքը, երբ բրիտանական կառավարությունն իր օրինագիծն անցկացնում Է Շոտլանդիայի կամքին հակառակ: Շոտլանդիան 2016 թվականի հանրաքվեի ժամանակ դեմ Էր քվեարկել Եվրամիությունից երկրի դուրս գալուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները