Google-ը որոշել է փակել Drive ամպային սկավառակը

20:05   16 Մայիս 2018    245

Hayatsk.info-ն հայտնում է, որ Google-ը փակում է օգտատերերի տվյալների Drive ամպային պահեստը, որը Ռուսաստանում հայտնի «Դիսկ» անվանումով եւ սկսում է Google One անվանումով թարմացված ծառայությունը գործարկել:

Օգտատերերին կսկսեն աստիճանաբար տեղափոխել նոր պահեստ: Ամպում տվյալների պահպանման գները կնվազեն:

Նոր ծառայությունում ամսական 1.99 դոլարով հնարավոր կլինի 100 գիագբայթ տեղ ձեռքբերել, իսկ 200 գիգաբայթը՝ 2.99 դոլարի դիմաց: Ամպում երկու տերաբայթ տեղը կարժենա 9.99 դոլար:

Առավելություններից մեկը կլինի աջակցության ծառայության իրական աշխատակիցների հետ շփումը, որոնք բոլոր սակագնային պլանների օգտատերերի համար ողջ օրը հասանելի կլինի:

Անվճար տեղի քվոտան՝ 15 գիգաբայթը, կպահպանվի, կլինեն նաեւ տարբեր զեղչեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները